
«Ապրելու երկիր» կուսակցության հաշվետու համաժողովին կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ելույթը քաղաքական ուժի անելիքների և ստանձնած պատասխանատվության մասին է։
«Մեր կուսակցության ճանաչելիության մակարդակը, որը բավականին բարձր է Երևանում, առաջին հերթին համայնքներում կատարած մեր թիմի աշխատանքի շնորհիվ է։
Շարունակելու ենք մեր գործունեությունը՝ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելով, քանի որ հանրությունն էլ մեզնից ավելի մեծ սպասելիքներ ունի։
Խորհրդարանական ընտրություններին, երբ էլ որ լինեն, մեզ պետք է ընդամենը մեր հաշվետվություններով և ոչ թե ուղղակի խոստումներով խոսել, որոնց մրցավազքին է հասարակությունը միշտ ականատես լինում։
Վստահ եմ՝ աշխատանքի գնահատականը լինելու է մեր քաղաքական ուժի հաղթանակը»։