
«Ապրելու երկիր» կուսակության նախագահ Մանե Թանդիլյանի ելույթը քաղաքական ուժի հաշվետու միջոցառման ժամանակ։
« «Ապրելու երկիր» կուսակցությունն ունի իր առաքելությունը, և այդ առաքելությունն է ցույց տալ, ապացուցել, որ քաղաքականությունը մարդկային կյանքը երջանիկ դարձնելու արվեստ է, դա մարդկանց համար է, և ոչ թե մարդկանց հաշվին, ինչը տեղի է ունենում այսօր։
Մեր առաքելությունն է գտնել բոլոր այն ուղիները, որոնք մեզ տանելու են դեպի բարեկեցիկ, ուժեղ, անվտանգ Հայաստան։ Եվ ես համոզված եմ, որ մենք հաղթելու ենք, ու հաղթելու ենք ոչ թե որովհետև մենք անպարտելի ենք, այլ որովհետև մեր հաղթանակը ուրիշի պարտությունը չէ, մեր հաղթանակը լինելու է ուժեղ, անվտանգ, բարեկեցիկ, ասել է թե ապրելու երկիր կառուցելը։
Եվ հենց այդ պատճառով ենք հաղթելու, որովհետև հավատում ենք, որ անելիք ունենք և որ պարտականություն, պարտք ունենք հատուցելու այն սերունդին, մարդկանց, որոնք կյանք չեն խնայել մեր պետությունը ուժեղ , բարեկեցիկ ու ապրելու դարձնելու համար»։