
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը զրուցել է Երևանում եղած խնդիրների մասին։ Նա նկատել է՝ մայրաքաղաքը շարունակում է մնալ անհարմար առաջին հերթին տրանսպորտային համակարգի խնդիրների պատճառով։
«Քաղաքային իշխանությունը տրանսպորտային համակարգի խնդիրները լուծելու փոխարեն կահավորում է գեղեցիկ կանգառներ։ Ի՞նչ է դա նշանակում։ Կանգառներում մարդիկ չպետք է երկար սպասեն, սակայն նման կահավորանքը տրամաբանորեն նշանակում է, որ նրանք այդտեղ երկար են մնալու։ Երևանում մարդիկ կանգառերում ավելի շատ ժամանակ են անցկացնում, քան տրանսպորտում»,- ասել է։
Մեսրոպ Առաքելյանը նաև խոսել է մայրաքաղաքում մետոյի նոր կայարան կառուցելու ոչ նպատակահարմար լինելու, ինչպես նաև՝ Երևանի ընտություններում «Ապրելու երկիր» կուսակցության մասնակցության մտադրության մասին։