Տեղ համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

calendar

22 Հունիս, 2022

Տպել

Տեղ համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը  հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Սյունիքի մարզի Տեղ համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանն ավագանու անդամների հետ իր համայնքում հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին։

Դեսպանն այցելել է Տեղ համայնքում գտնվող Արավուս բնակավայր Ֆրանսիայի հայկական հիմնադրամի հրավերով՝ ծանոթանալու նույն հիմնադրամի կողմից կառուցված ջրագծերին:

«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը Ֆրանսիայի դեսպանին ուղեկցել է նաև սահման, ցույց տվել, թե որտեղ են տեղակայվել Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զորքերը, ներկայացրել համայնքի անվտանգային խնդիրները։

Տեղ համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ավագանիները Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել են նաև դեսպանության աջակցության շրջանակներում իրականացվող տարբեր ծրագրերի կատարման ընթացքը։