Միջազգային հանրությունը պետք է հրատապ քայլեր գործադրի Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ․ Մանե Թանդիլյան

calendar

20 Փետրվար, 2025

Տպել

Միջազգային հանրությունը պետք է հրատապ քայլեր գործադրի Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Նամակներ եմ գրել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին՝ ուշադրություն հրավիրել Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանի կողմից միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությանը՝ ի նշան կեղծ «դատավարության» դեմ բողոքի, որը փոխանցվել է ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Միջազգային հանրությունը կարող է և պետք է հրատապ քայլեր գործադրի Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ։

Այս պարագայում լռությունը նույնքան դատապարտելի է, որքան հանցագործությունը»։