Այս հաղթանակը մեր թիմի երեք տարվա պայքարի արդյունք է՝ անարդարության և իշխանազավթման դեմ․ «Ապրելու երկիր» կուսակցություն

calendar

31 Մարտ, 2025

Տպել

Այս հաղթանակը մեր թիմի երեք տարվա պայքարի արդյունք է՝ անարդարության և իշխանազավթման դեմ․ «Ապրելու երկիր» կուսակցություն

Փարաքար համայնքի ավագանու ընտրություններում «Միասնություն» դաշինքը («Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններ) ստացել է 6508 ձայն՝ ընտրողների 57%-ը։

Ունենալով ավագանու անդամների մեծամասնությունը` օրենքի ուժով «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վալոդյա Գրիգորյանը համարվում է Փարաքար համայնքի ընտրված ղեկավար։

Այս հաղթանակը մեր թիմի երեք տարվա պայքարի արդյունք է՝ անարդարության և իշխանազավթման դեմ։

Վստահեցնում ենք, որ Փարաքար համայնքը կառավարվելու է արդարության, թափանցիկության սկզբունքների հիման վրա՝ հիմքում ունենալով յուրաքանչյուր բնակչի և համայնքի միասնական շահը։