Հերթական ապօրինի և հակաժողովրդական քայլը Ալավերդի համայնքում

calendar

18 Մարտ, 2025

Տպել

Հերթական ապօրինի և հակաժողովրդական քայլը Ալավերդի համայնքում

«Ապրելու երկիր» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է՝

«Ալավերդու ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը բռնազավթելուց հետո, քպ-ական իշխանությունը այսօր իրականացրեց հերթական ապօրինի և հակաժողովրդական քայլը։

Ավագանու քվեարկությամբ մանդատից զրկվել են «Ապրելու երկիր» խմբակցության անդամները։

Իշխանության զավթման գործընթացը վիճարկել ենք դատական ատյաններում, առաջիկայում հայց է ներկայացվելու Սահմանադրական դատարան՝ հետևաբար նիստերին չմասնակցելը քաղաքական բոյկոտ է, որը չի կարող լինել մանդատներից զրկելու պատճառ։

Նման գործելաոճի և իշխանության տեղական խամաճիկների և ճամբարափոխների պատասխանը լինելու է շատ խիստ»։