
«Ապրելու երկիր» կուսակցությունը կարևորում է Հայաստանի սահմանամերձ, հեռավոր բնակավայրեր այցելությունները։ Այս անգամ ճանապարհը քաղաքական ուժին բերել է մեր երկրի ամենագեղեցիկ անկյուններից մեկը՝ Տավուշի մարզի Բերդ համայնք, որտեղ մարդիկ իրենց առօրյա հոգսերը լուծելու հետ մեկտեղ, ստիպված են բախվել նաև անվտանգային խնդիրներին։
Կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն այստեղի բնակիչների հետ զրուցել են իրենց անհանգստացնող խնդիրներից՝ սկսած սոցիալականից մինչև արտաքին, անվտանգային հարցերը։
Նրանք ներկայացրել են քաղաքական ուժի դիրքորոշումը Հայաստանը զարգացնելու և ստեղծված իրավիճակից դուրս բերելու վերաբերյալ։