
«Ապրելու երկիր» կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու անդամներն այս օրերին մասնակցել են առաջնորդության եւ մասնագիտական զարգացման «Մատենա» միջազգային և Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցների կազմակերպած «ՀՀ համայնքների արդյունավետ կառավարում» թեմայով համայնքային պաշտոնյաների մասնագիտական զարգացման ծրագրի առաջին մոդուլին։
Կուսակցությունը կարևորում է իր թիմի կարողությունների զարգացումն ու կատարելագործումը։ Եվ միջազգային ձևաչափով անցկացվող այս բացառիկ ծրագրին նրանց մասնակցությունը, վստահ ենք, կարող է նոր որակ ու դրական փոփոխություններ բերել համայնքների կառավարման ոլորտում, երկրի զարգացման գործընթացում՝ նպաստելով պրոֆեսիոնալ, պատասխանատու և իրենց գործին տիրապետող պետական ծառայողների թվի աճին։