
Գյումրիի «Ապրելու երկիր» կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանի հանդիպումը տեղի բնակիչների հետ։
Գյումրեցիները բարձրացրել են համայնքին և իրենց վերաբերող ամենատարբեր՝ թափառող կենդանիների, փողոցների ասֆալտապատման և լուսավորման, բակերի բարեկարգման, խաղահրապարակների հիմնմանը վերաբերող հարցեր։
Ներկայացված խնդիրներն ու առաջարկները գույքագրվել են հետագա հնարավոր լուծումները ապահովելու նպատակով։
Կարեն Մալխասյանը նաև բանավոր խորհրդատվություն է տրամադրել առկա խնդիրների լուծման հնարավորությունների վերաբերյալ։
Նման հանդիպումները շարունական բնույթ են կրելու։

