Երեկ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության տարածած հայտարարությունն Ադրբեջանին, ինչ-որ իմաստով լեգիտիմություն տվեց կրակ բացել հայկական դիրքի ուղղությամբ

calendar

13 Փետրվար, 2024

Տպել

Երեկ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության տարածած հայտարարությունն Ադրբեջանին, ինչ-որ իմաստով լեգիտիմություն տվեց կրակ բացել հայկական դիրքի ուղղությամբ

Թե որքան սադրանքներ ու հարձակումներ է Ադրբեջանը իրականացրել ՀՀ սահմաների վրա՝ դժվար է հաշվել, բայց դուք երբևէ լսե՞լ եք, որ նրանք հայտարարեն, թե իրենք են մեղավոր այս կամ այն միջադեպի համար։

Երեկ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության տարածած՝ չմտածված, անհեռատես ու թշվառ հայտարարությունը, Ադրբեջանին, ինչ-որ իմաստով լեգիտիմություն տվեց կրակ բացել հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով ունեցանք 4 զոհ։

Փոխանակ միջոցներ ձեռնարկեն մեր զինծառայողներին թշնամու հնարավոր սադրանքից պաշտպանելու համար, անմտածված հայտարարություններ են տարածում էլ ավելի մեծ ռիսկի տակ դնելով նրանց։

Այսօր անգամ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ՀՀ ԱԳ նախաարար Արարատ Միրզոյանի հետ Բրյուսելում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ներքին Հանդի հայկական մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի բացած կրակին, նշել է, թե դա արձագանք էր «հայկական կողմից արձակված կրակին»։

«Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Դավիթ Մանուկյան