
«Գյումրիում տարեկան աշխատանքային պլանի մասով ներկայացրել ենք հետևյալ առաջարկները, որոնք ներառվել են ծրագրում և հաստատվել այսօրվա նիստում․
- Առաջարկվել է Ալեք Մանուկյան փողոցի (նախկին 50 ամյակի փողոց) կամուրջի վերանորոգում, վերակառուցում, որը կապահովվի բնակիչների և մեքենաների անվտանգ երթևեկությունը։
- Վ․ Սարգյան փողոցում գտնվող «Երիտասարդության այգու» (նախկին Կոմերիտմիության այգի) և այգում գտնվող «Ավետաբեր» արձանի վերակառուցում, վերականգնում, բարեկարգում․
- Նախատեսվածից ավելի միջոցներ ձեռնարկել թափառող կենդանիների վնասազերծման համար․
- Նվազեցնել շահույթ չհետապնդող կազմակերպություններին տրամադրվող նվիրատվությունները՝ գումարները ուղղել աշխատակազմի աշխատավարձի բարձրացմանը՝ մինչև 30%-ի չափով։ Անորոշ ձևաչափով տրվող պարգեվավճարը վերածել կայուն աշխատավարձի»։