Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը «Արթիկի մարզադպրոց» ՀՈԱԿ-ին 15 պրոֆեսիոնալ գնդակ է նվիրել

calendar

31 Մայիս, 2022

Տպել

Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը «Արթիկի մարզադպրոց» ՀՈԱԿ-ին 15 պրոֆեսիոնալ գնդակ է նվիրել

Շնորհիվ Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արթուր Աստոյանի՝ «Արթիկի մարզադպրոց» ՀՈԱԿ-ն արդեն ունի բասկետբոլի 15 պրոֆեսիոնալ գնդակ։ Այստեղ սովորում է 90 երեխա։

Մաշված գնդակներին փոխարինող նորերը, ըստ դպրոցի մարզիչների, իրենց համար արդեն գավաթներ նվաճելու հնարավորություն կստեղծեն։

Նշենք, որ սա Արթուր Աստոյանի՝ մարզական դպրոցներին ուղղված առաջին նման օժանդակությունը չէ։ Վերջերս նա «Արթիկի ֆուտբոլի» ՀՈԱԿ մարզադպրոցին էր 15 ֆուտբոլային գնդակ նվիրել: