Հայաստանի գլխավոր մարտահրավերներից մեկը շարունակում է մնալ արտագաղթը․ Մեսրոպ Առաքելյան

calendar

06 Օգոստոս, 2023

Տպել

Հայաստանի գլխավոր մարտահրավերներից մեկը շարունակում է մնալ արտագաղթը․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Ապրելու երկրի» նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իշխանությունները հպարտանում են, որ Համահայկական խաղերին աննախադեպ թվով երկրներից ու քաղաքներից թիմեր են եկել։

Իհարկե ողջունելի են սփյուռքի համախմբմանն ուղղված միջոցառումները, բայց սա խոսում է մի բանի մասին՝ տարեցտարի սփյուռքը մեծանում է, ստեղծում նոր համայնքներ՝ դրանով ավելի կտրվելով Հայաստանից։

Հայաստանի գլխավոր մարտահրավերներից մեկը շարունակում է մնալ արտագաղթը։

2022թ. մարդահամարի տվյալներով՝ Հայաստանի բնակչության թիվը 2,6 մլն է»,-գրել է Մեսրոպ Առաքելյանը։