Մենք միշտ ձեր կողքին ենք, սիրելի արցախցիներ․ Մանե Թանդիլյանը մասնակցել է Համահայկական խաղերի բացմանը

calendar

05 Օգոստոս, 2023

Տպել

Մենք միշտ ձեր կողքին ենք, սիրելի արցախցիներ․ Մանե Թանդիլյանը մասնակցել է Համահայկական խաղերի բացմանը

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ 

«Համահայկական խաղերին Արցախի պատվիրակությունը մասնակցում է շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած փոքրաթիվ քանակի մարզիկներով, որոնց հրավերով ներկա եմ խաղերի բացման արարողությանը։

Մարզադաշտում գտնվող աշխարհասփյուռ հայությունը իր բացառիկ միասնական աջակցությունը ցուցաբերեց արցախցի մարզիկներին։

Մենք միշտ ձեր կողքին ենք, սիրելի արցախցիներ»,-գրել է Մանե Թանդիլյանը։