
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝
«Մեկ առաջարկը կամ մեկ մեթոդը չի կարող կարգավորել այնպիսի խնդիր, որն ունի խորքային բարեփոխման ու համակարգային վերափոխման կարիք։
Երևանյան հավերժ անվերջանալի թվացող խցանումների հիմնահարցն այդպիսիններից է, որի լուծման համար մենք ունենք մեր ռազմավարությունն ու առաջարկը։
Վաղը՝ օգոստոսի 8-ին, ներկայացնելու ենք Երևանի երկրորդ տրանսպորտային մեծ օղակի նախագիծ-հայեցակարգը, քննարկելու ենք դրա մանրամասներն ու առավելությունները։
Միջոցառումը տեղի կունենա Կրկեսի հարևանությամբ գտնվող DoubleTree by Hilton Yerevan հյուրանոցում (Հասցե՝ Գրիգոր Լուսավորիչ 4/2, Միլանո սրահ, 3- րդ հարկ)»,-գրել է Մանե Թանդիլյանը։