Սա Երևանն է․ Հայկ Մկրտչյանը՝ Երևանում ապաստարանների խնդրի մասին

calendar

05 Օգոստոս, 2023

Տպել

Սա Երևանն է․ Հայկ Մկրտչյանը՝ Երևանում ապաստարանների խնդրի մասին

Երևանյան շենքերում քաղպաշտպանական նորմերին համապատասխանող ապաստարաններ չկան, եղած նկուղներն էլ շենքերի տեխնիկական սպասարկման հարկերն են՝ կառուցվել են ջրատար, կոյուղատար և այլ համակարգերի համար։

«Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Հայկ Մկրտչյանը Aravot.am-ի ռեպորտաժում խոսել է երևանյան շենքերում առկա ապաստարանների խնդիրների և քաղպաշտպանության ոլորտում քաղաքային իշխանությունների թերացումների մասին։

«Մենք կարող ենք շենքերի վրա տեսնել տեղեկատվական նյութ, որտեղ գրված է ապաստարան հասնելու մասին, բայց ապաստարանի հասցեն գրված չէ․ սա խնդիր է»,-նշել է նա։

Ամբողջական ռեպորտաժը՝ տեսանյութում։