
Վերջին տարիներին երևանցիները նույնիսկ ամենաթույլ ցնցումները զգում են։ Ըստ մասնագիտական գնահատականների՝ Երևանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում շենք-շինությունների 80 տոկոսը կփլուզվի։
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի խոսքով՝ օր առաջ պետք է զբաղվել շենքերի ամրացման, սեյսմակայունության բարձրացման հարցերով։
«Երևանն ապրում է անտեսանելի արհավիրքի վտանգի ներքո։ Կարևոր է որոշել, որ մենք ուզում ենք Երևանի շենքերն այդ վտանգից ազատել»,- ասել է նա։