2026թ-ին վճարելու ենք 4 անգամ ավելի շատ անշարժ գույքի հարկ, քան 2021թ-ին․ Մեսրոպ Առաքելյան

calendar

03 Օգոստոս, 2023

Տպել

2026թ-ին վճարելու ենք 4 անգամ ավելի շատ անշարժ գույքի հարկ, քան 2021թ-ին․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Ապրելու երկրի» նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իշխանությունները գլուխ են գովում, որ Երևանի բյուջեի սեփական եկամուտները աճել են։

Ուղղակի երևանցիները սկսել են ավելի շատ անշարժ գույքի հարկ (գույքահարկ) վճարել, քանի որ 2022թ. անշարժ գույքի հարկը բարձրացել է 20%-ով։

Այս տարի այն կբարձրանա ևս 17%-ով։ Եվ այսպես ևս մի քանի տարի։ 2026թ. վճարելու ենք 4 անգամ ավելի շատ անշարժ գույքի հարկ, քան 2021թ.։

Ժողովուրդը տուգանքի մատերիալ չի, հարկի մատերիալ ա...»,-գրել է Մեսրոպ Առաքելյանը։