Քանդված պատը կառուցելու համար պետք է ընդամենը մի քանի շաբաթ, բայց անցել է մեկ տարուց ավելի. Մեսրոպ Առաքելյան

calendar

02 Օգոստոս, 2023

Տպել

Քանդված պատը կառուցելու համար պետք է ընդամենը մի քանի շաբաթ, բայց անցել է մեկ տարուց ավելի. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Ապրելու երկրի» նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քանդված Պատը

Արդեն մեկ տարուց ավելի է՝ Ծիծեռնակաբերդի խճուղու մեկ երթևեկելի գիծը դարձել է պատմություն՝ Քանդված Պատի պատմություն։

Քանդված Պատը խորհրդանշում է իշխանության գործելաոճը՝ քանդել եղածը՝ չկառուցելով ոչինչ։ Մեկ տարուց ավելի է՝ մի քանի մետր ճանապարհ չեն կարողանում կառուցել, խոսում են մետրո կառուցելուց։

Քանդված Պատը կառուցելու համար պետք է ընդամենը մի քանի շաբաթ, բայց անցել է մեկ տարուց ավելի. քանի որ չկա նվիրում քաղաքին, չկա պրոֆեսիոնալիզմ։

Քանդված Պատը իշխանության հերթական սուտ խոստումներից է, մնացածին կանդրադառնամ առաջիկայում»,-գրել է նա։