
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝
«Նայե՛ք ու հիշե՛ք այս նկարները։
Սա Ալավերդու «Մետալուրգ» մարզադաշտն է՝ քանդված, ավերված, վերածված արոտավայրի։
Ժամանակին այն եղել է ալավերդցիների ամենասիրված, ամենամարդաշատ վայրերից մեկը։ Տարիներով այստեղ չի եղել ոչ մի ներդրում, ոչ մի խնամք։
Ալավերդու ավագանու ընտրություններում մեր նախընտրական խոստումներից մեկն է եղել վերանորոգել, վերակահավորել ու վերագործարկել մարզադաշտը։ Համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Արկադի Թամազյանի անմիջական հսկողությամբ այսօր մարզադաշտը նոր շունչ է ստանում և նորովի կներկայացվի ալավերդցիներին։
Թե ինչպիսին կլինի այն, Դուք կտեսնեք շատ շուտով»,-գրել է Մանե Թանդիլյանը։