«Ապրելու երկիր» կուսակցությունը միացել է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ստորագրահավաքին

calendar

28 Հուլիս, 2023

Տպել

«Ապրելու երկիր» կուսակցությունը միացել է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ստորագրահավաքին

«Ապրելու երկիր» կուսակցության թիմը, Կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի գլխավորությամբ այսօր միացել են «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ստորագրահավաքին ու ևս մեկ անգամ ամրագրել այն անքակտելի փաստը, որ Արցախը լինելու, մնալու և ապրելու է հայկական։

Տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ արդեն իսկ վերահաստատում են իրենց դիրքորոշումն ու պահանջը, պահանջ, որ Արցախը ոչ մի պարագայում չի լինելու Ադրբեջանի կազմում։

Արցախի հարցը, որը մեզ համար սկզբունքային է, չի կարող լուծվել այլ կերպ, քան հօգուտ Արցախի և արցախահայության։

Արցախի հարցի լուծման մեկնարկային կետը Հայաստանում իշխանափոխությունն է. իշխանափոխություն, որը սկսվելու է Երևանից։

Իշխանազրկելով Երևանը՝ մեր քաղաքացիները սկիզբ կդնեն պետականության կորստի եզրին հասնող այն աղետի կանխարգելմանը, որի միակ պատասխանատուն Հայաստանի ներկա իշխանություններն են։