Պատերազմից հետո Արցախում չեղած մարդուն անհնար է համոզել, որ աշխատել ենք հայրենասիրությունից ելնելով․ Մեսրոպ Առաքելյան

calendar

30 Հուլիս, 2023

Տպել

Պատերազմից հետո Արցախում չեղած մարդուն անհնար է համոզել, որ աշխատել ենք հայրենասիրությունից ելնելով․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Ապրելու երկրի» նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Պատերազմից հետո գեթ մեկ անգամ Արցախում չեղած մարդուն անհնար է համոզել, որ Ռուբեն Վարդանյանը, Մանե Թանդիլյանը և ես Արցախում աշխատել ենք բացառապես հայրենասիրությունից ելնելով։

Անհնար է, քանի որ եթե հավատա, մի պարզ հարց է առաջանում դրանից հետո՝ իսկ ես ինչո՞ւ չեմ գնացել։

Իսկ մեր արարքը ընդամենը նորմալ երևույթ է՝ ծառայել հայրենիքին, ինչպես անում են շատերը»,-գրել է Մեսրոպ Առաքելյանը։