«Քաղաքապետարանը չի հաստատում «Արցախ» բառը պարունակող գովազդային վահանակներ տեղադրելու հայտը». Մեսրոպ Առաքելյան

calendar

27 Հուլիս, 2023

Տպել

«Քաղաքապետարանը չի հաստատում «Արցախ» բառը պարունակող գովազդային վահանակներ տեղադրելու հայտը». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երևանի քաղաքապետարանը մոտ մեկ ամիս է՝ չի հաստատում «Ապրելու Արցախ» հիմնադրամի հայտը՝ Արցախ բառը պարունակող գովազդային վահանակներ տեղադրելու մասով։

Իշխանության բոլոր ներկայացուցիչներին խոստանում եմ՝ սեպտեմբերին ձեր բակերի մոտակայքի բոլոր վահանակների վրա անդադար տեսնելու եք Արցախ, Արցախ»,-գրել է նա: