Բացեք ճանապարհը, խոստանում եմ մեկնել Արցախ՝ թողնելով ձեզ մի քիչ ձայներ հավաքել Երևանում․ Մանե Թանդիլյան

calendar

22 Հուլիս, 2023

Տպել

Բացեք ճանապարհը, խոստանում եմ մեկնել Արցախ՝ թողնելով ձեզ մի քիչ ձայներ հավաքել Երևանում․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քանի որ իշխանությունն ունի մեկ օրակարգ՝ կառչած մնալ իշխանությունից, ինչի ապացույցն է իշխանության ամենաբարձր մակարդակով ամեն օր Երևանի ավագանու ընտրություններով զբաղվելը, իսկ մեր թիմի նպատակը ուժեղ Հայաստան և ազատ Արցախ ունենալն է, իշխանություններին ունեմ հետևյալ առաջարկը՝ ձեր ամբողջ ռեսուրսը ծառայեցրեք Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բացմանը, և եթե ճանապարհի անխափան աշխատանքը վերականգնվի, ես խոստանում եմ մեկնել Արցախ քարոզարշավի ընթացքում՝ թողնելով ձեզ մի քիչ ձայներ հավաքել Երևանում»,-գրել է Մանե Թանդիլյանը։