Հայ կերպարվեստի բացառիկ տաղանդը՝ Մինասը մեզ թողել է անգին ժառանգություն, որը պարտավոր ենք պահել ու պահպանել. Մանե Թանդիլյան

calendar

20 Հուլիս, 2023

Տպել

Հայ կերպարվեստի բացառիկ տաղանդը՝ Մինասը մեզ թողել է անգին ժառանգություն, որը պարտավոր ենք պահել ու պահպանել. Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը գրում է.

«Նշանավոր գեղանկարիչ, «լույսից գույն կերտող» հանճարի՝ Մինաս Ավետիսյանի 95 ամյակն է այսօր։

«Լույսն ինձ մոտ գույն է… Ես կյանքին հեռվից եմ նայում, դրա համար էլ իմ նկարներում մանրուքները տեսանելի չեն»,- ասում էր Մինասը, ու հենց դրա համար հայկական բնաշխարհն ու գյուղական կյանքը Ավետիսյանի բնանկարներում ամենավառը, գունեղն ու լուսավորն են։

Հայ կերպարվեստի բացառիկ տաղանդը մեզ թողել է անգին ժառանգություն, որը պարտավոր ենք պահել ու պահպանել»։