
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Ապրելու երկրի» նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը հարցազրույց է տվել Aravot.am-ին․
«Մենք ներկայացնում ենք Երևանի համալիր զարգացման ծրագիրը, որտեղ չեն լինելու զուտ իրավիճակային լուծումներ։
Ամեն ինչ համակարգային բնույթ է ունենալու, ինչպես օրինակ, տրանսպորտային խրոնիկ թվացող խնդրի լուծումն է։ Մենք դա տեսնում ենք նաև ճոպանուղու համալիր և մասշտաբային ցանցի ներդրմամբ:
Ճոպանուղու տրանսպորտային մոդելը այսօր ամենաժամանակակիցն է, անհամեմատ էժան է, որակյալ, արդյունավետ և անհամեմատ անվտանգ:
Այն չի բացառում իհարկե տրանսպորտային այլ միջոցների առկայությունը։ Ընդհակառակը, ճոպանուղու համակարգի ներդրումը, բեռնաթափելով մյուս տրանսպորտային համակարգերը, զարգացնելու և կատարելագործելու է նաև այլ տրանսպորտային համակարգերը՝ վերգետնյա և ստորգետյա տրանսպորտը»:
Հարցացրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։