Հայաստանի իշխանություններն իրենց անգործությամբ և հակաարցախյան հռետորաբանությամբ լեգիտիմացնում են Ադրբեջանի գործողությունները․ Մանե Թանդիլյան

calendar

14 Հուլիս, 2023

Տպել

Հայաստանի իշխանություններն իրենց անգործությամբ և հակաարցախյան հռետորաբանությամբ լեգիտիմացնում են Ադրբեջանի գործողությունները․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արդեն մեկ ամիս է՝ 

«Արցախում յոթ ամիս շարունակվող պաշարումը աստիճանաբար վերածվում է ցեղասպանության, երբ արդեն մեկ ամիս է՝ մեր հայրենակիցները ամբողջովին զրկված են սննդից, դեղորայքից։

Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականությունը մեզ համար զարմանալի չէ և այն չի դադարելու առանց մեր ուժի և կամքի։

Ռուս խաղաղապահների և միջազգային հանրության լռության ներքո՝ Արցախում մահանում են մանկահասակ երեխաներ, մարդիկ չեն կարողանում ստանալ բուժօգնություն, հայթհայթել մի կտոր հաց․․․

Իսկ Հայաստանի իշխանություններն իրենց անգործությամբ և հակաարցախյան հռետորաբանությամբ լեգիտիմացնում են Ադրբեջանի գործողությունները՝ որպես սեփական տարածքում իրականացվող քայլեր։

Ակնհայտ է, որ մենք մենակ ենք այս հարցում և մեր խնդիրների լուծումը ինքներս պետք է իրականացնենք՝ դառնալով ուժեղ պետություն՝ մեր նպատակների ու երազանքների ճանապարհին։

Հայաստանի ու Արցախի հզորացումը ուղղակի այլընտրանք չունի։ Իսկ դա անելու համար պետք է հեռացնենք այդ ճանապարհի բոլոր խոչընդոտները և խոչընդոտողներին՝ առաջին հերթին»,-գրել է Մանե Թանդիլյանը։