Մանե Թանդիլյանը շարունակում է երիտասարդների հետ իր հանդիպումների շարքը

calendar

13 Հուլիս, 2023

Տպել

Մանե Թանդիլյանը շարունակում է երիտասարդների հետ իր հանդիպումների շարքը

«Շատ կարևոր եմ համարում երիտասարդների դերն ու անելիքը մեր երկրի, հայրենիքի համար այս ճգնաժամային իրավիճակում։

Երիտասարդները փոփոխության կրողն են, նրանք գիտեն՝ ապագան ինչպիսին պետք է լինի, որովհետև իրենք են տերը ներկայի ու ապագայի»։

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը շարունակում է երիտասարդների հետ իր հանդիպումների շարքը։

Հանդիպման թեման առաջնորդությունն էր, ժամանակակից առաջնորդության միտումները, քաղաքականության մասին առկա կարծրատիպերն ու դրանք հաղթահարելու ուղիները։ Մասնակիցներն ունեցան ինտերակտիվ քննարկում, երիտասարդներն ուղղեցին իրենց հուզող հարցերը և կիսվեցին իրենց մտահոգություններով։