«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը հարցազրույց է տվել Լրատվական ռադիոյին։
«Վերջին ժամանակներս յուրահատուկ «մոդա» է դարձել քննադատել ժողովրդին, որ այս չի անում, կամ այն չի անում, իբրև թե ճիշտ չի արձագանքում մարտահրավերներին։
Կատեգորիկ սխալ մոտեցում է: Պետք է հաշվի առնել, որ այս նույն ժողովրդին բազմիցս մոլորեցրել են, պարզ ասած, խաբել են, և այդ առումով եղած արձագանքը տրամաբանական է և բնական:
Ժողովրդի հետ պետք է անկեղծ խոսել, բացատրել, հիմնավորել ու ռեալ այլընտրանք ցույց տալ: Նաև՝ մարդիկ պետք է համոզվեն, որ իրենց վերաբերմունքը ապիկար իշխանությունների նկատմամբ ընտրություններում նրանց պատժելը պետք է լինի, որ դա է ամենաիրական և իրականանալի ճանապարհը հարցերի լուծման:
Մենք այս ճանապարհով ենք գնում, և համոզված եմ՝ սա դեպի հաղթանակ տանող ճանապարհն է»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեկնաբանությունում։