
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Ապրելու երկրի» նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երևանում ազատ, առանց խցանումների, առանց սթրեսի, ավելորդ ժամանակ վատնելու, հարմար ու արժանապատիվ երթևեկել հնարավոր է։ Հնարավոր է՝ տրանսպորտային ամբողջական ու արդյունավետ համակարգի ներդրման և տոտալ փոփոխության արդյունքում:
«Ապրելու երկիր» կուսակցության մեգանախագծերից և երևանցիներին արվող կարևորագույն առաջարկներից մեկը Երևանի ճոպանուղու համակարգն է։ Շուրջ 77 կմ երկարությամբ ճոպանուղին նախատեսվում է կառուցել 7 երթևեկելի գծով, որոնք հիմնականում տարբեր վարչական շրջաններ կապելու են կենտրոնին։
Երևանն ապրելու է նոր շնչով,
Երևանը դառնալու է ապրելու մայրաքաղաք»,-գրել է Մեսրոպ Առաքելյանը։