
«Մենք այս ընտրություններին մասնակցում ենք հաղթանակի հայտով։ Մենք գիտենք, որ պատասխանատվություն ունենք հաջողելու այս ընտրություններում, որովհետև դրանով պետք է վերածնվի հայ ժողովրդի հույսն ու հավատը հետագայի նկատմամբ։ Այն, ինչ հիմա կատարվում է, մեզ համար անընդունելի է։
Մեր հաղթանակի հնարավորություններն ակնհայտ են․ եթե հաշվի ենք առնում, որ մարդիկ պարտվել են 2021թ․ խորհրդարանական ընտրություններին Երևանում, ապա հասկանում ենք, որ հնարավորությունները մեզ համար շատ մեծ են, և մարդիկ ճիշտ դատողություններով են կողմնորոշվում»։
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը հարցազրույց է տվել 24news-ին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։