Երևանում պայքարը մեր ու ՔՊ ի մեջ է լինելու, մեր կարմիր գծերն ընդունողների հետ կգործակցենք․ Առաքելյան

calendar

02 Հուլիս, 2023

Տպել

Երևանում պայքարը մեր ու ՔՊ ի մեջ է լինելու, մեր կարմիր գծերն ընդունողների հետ կգործակցենք․ Առաքելյան

«Հասարակությունը ոչ միայն հոգնել, այլ նաև արդեն իր համակարգային վերաբերմունքն է ցույց տալիս «նախկինների»ու «ներկաների» պայքարին։ Բոլորն արդեն գիտեն ճշմարտությունը, ցանկանում են միայն իմանալ, թե հետո ինչ է լինելու։

Երևանի ընտրություններին մենք անելու ենք ամեն ինչ, որ այդ պայքարը դուրս մղվի, և ընտրապայքարին մասնակցող ուժերը առավելագույնս խոսեն Երևանի և Հայաստանի զարգացման ծրագրերից»։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հարցազրույց է տվել Tert.am-ին։