«Արցախը մենք ենք». Մանե Թանդիլյան

calendar

30 Հունիս, 2023

Տպել

«Արցախը մենք ենք». Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը հարցազրույց է տվել Aravot.am լրատվականին։

«Արցախյան պատերազմից հետո կուսակցություն ստեղծելը, քաղաքական իմ գործունեությունն ավելի լայն թափով վերսկսելը քաղաքական հաշվարկ է՝ այնպիսի փոփոխություններ անել Հայաստանում, որոնք պետք է պաշտպանեն Արցախը։

Ես հասկանում եմ, որ Արցախի խնդրի լուծումը Հայաստանում է։

Իսկ այսօրվա իշխանություններով մենք Արցախի հայապատկան լինելը վտանգի տակ ենք դրել։ Հետևաբար խնդիրների լուծումը իշխանափոխությունն է, անվտանգային համակարգի և բանակի հզորացումն է՝ առաջանցիկ տեմպերով և տնտեսության զարգացումն է՝ բովանդակային առումով և ոչ թե նկարած թվերով։

Հաջորդ քաղաքական գործընթացը Երևանի ընտրությունները, դրան հաջորդող ընտրությունները պետք է ծառայեն մեր պետության հզորացմանը, իսկ դա նշանակում է՝ Արցախին տեր կանգնելուն»։