
«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կինն անփոխարինելի է պետության կայացման գործում, եվ կանանց առաջին հերթին պետք է օգնեն հենց կանայք, նրանք, ովքեր արդեն իսկ ունեն փորձ ու անցած ճանապարհ, կարող են ոգևորել, ոգեշնչել և աջակցել մյուս կանանց։
«Կանանց Իրավունքների Տուն» ՀԿ -ի նախաձեռնած «Կանանց մասնակցության խթանումը քաղաքական և քաղաքացիական կյանքում» ծրագրի եռօրյա ճամբարի շրջանակում հանդիպեցի նախաձեռնող և նպատակասլաց կանանց ու աղջիկների, ներակայացրի առաջնությունների կարևորության և դրանց միջոցով հաջողությունների հասնելու հնարավորությունները։
Շարունակում եմ խորապես համոզված լինել, որ կանայք թե՛ ճգնաժամային իրավիճակներում ու թե՛ քաղաքական դաշտում լրջագույն որոշումների կայացման մեջ կարևոր դեր ու առաքելություն ունեն. հենց այսօր է նրանց ժամանակը։
Երբ կանանց ներգրավվածությունը մեծանա, մենք կունենանք ավելի հանդուրժող, զարգացած և ուժեղ հասարակություն»,-գրել է Մանե Թանդիլյանը։