«Ապրելու երկիրը» Նոյեմբերյանում, Ալավերդիում, Տաթևում լիակատար աջակցում է «Հայաքվե» նախաձեռնությանը․ Մանե Թանդիլյան

calendar

26 Հունիս, 2023

Տպել

«Ապրելու երկիրը» Նոյեմբերյանում, Ալավերդիում, Տաթևում լիակատար աջակցում է «Հայաքվե» նախաձեռնությանը․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման միակ արդյունավետ ճանապարհը «Ապրելու երկիր» կուսակցությունը տեսնում է ժողովրդի վստահությամբ իրականացվող ամբողջական իշխանափոխության միջոցով, ինչի մասին կուսակցությունը պարբերաբար հայտարարել է։

Միևնույն ժամանակ, ողջունում և աջակցում եմ Արցախին նվիրված ցանկացած նախաձեռնություն, որն առնվազն կարող է վերահաստատել հայ ժողովրդի հստակ դիրքորոշումը Արցախի հարցով, այն է՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։

Մտահոգիչ է, որ իշխանությունները փորձ են անում խոչընդոտել «Հայաքվե» նախաձեռնության գործողությունները, ինչը հստակ ամրագրված է օրենսդրությամբ։

«Ապրելու երկիր» կուսակցությունը Նոյեմբերյան, Ալավերդի, Տաթև համայնքներում, որպես իշխանություն, օրենքի շրջանակներում լիակատար աջակցում է նախաձեռնությանը, միևնույն ժամանակ, մեր համայնքային թիմերը պատրաստ են աջակցել ստորագրությունների հավաքման մասով, ինչի մասին տեղեկացված է «Հայաքվեի» նախաձեռնող խումբը»,-գրել է Մանե Թանդիլյանը։