
«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բուժաշխատողի օրն է այսօր
Հոգով ու մարմնով առողջ մարդիկ ապահովում են այն միջավայրը, որտեղ հնարավոր է ստեղծել ու կառուցել, ապրել ու վայելել, և հենց բուժաշխատողներն էլ, դուրս գալով ամենատարբեր մարտահրավերների առաջ, փորձում են ստեղծել հոգով ու մտքով առողջ մարդկանց հասարակություն։
Ձեր գործն ու նվիրումն անգնահատելի է» ,- գրել է նա։