
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սասունցի Դավթի արձանին․ «Այսօր մեր Երևան քաղաքի ամենահայտնի խորհրդանիշներից մեկի՝ Սասունցի Դավթի արձանի հեղինակ Երվանդ Քոչարի ծննդյան օրն է։ Ի դեպ, դեռ 2000-ականներին, երբ «Երևան» ամսագիրը նախաձեռնեց արձանի հարակից տարածքի վերանորոգումն ու նախկին հմայիչ տեսքի վերականգնումը, Ռուբեն Վարդանյանը գաղափարի առաջին աջակիցներից եղավ»,- գրել է նա։