Էրեբունի 28 հասցեում իր դռները բացեց «Ապրելու երկիր» կուսակցության գրասենյակը․ Մանե Թանդիլյան

calendar

12 Հունիս, 2023

Տպել

Էրեբունի 28 հասցեում իր դռները բացեց «Ապրելու երկիր» կուսակցության գրասենյակը․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը գրել է․ 

«Սիրելի՜ երևանցիներ,

Էրեբունիում՝ Էրեբունի 28 հասցեում, իր դռները բացեց «Ապրելու երկիր» կուսակցության գրասենյակը։

Ներկա էին կուսակցության ղեկավար կազմը, անդամները և համակիրները։

Այսուհետ մեր երկրի, մայրաքաղաքի մասին ձեր մտահոգություններով և առաջարկներով, ձեզ հուզող հարցերով կարող եք կիսվել` այցելելով այստեղ։

Շուտով կուսակցության գրասենյակներ կբացվեն Երևանի նաև մյուս թաղամասերում։

Ձեզնից յուրաքանչյուրի կարծիքը մեզ համար կարևոր է, սպասում ենք ձեզ մեր գրասենյակներում»,-գրել է նա։