ՔՊ-ի հետ որևէ համայնքում որևէ համագործակցության եզր չկա և առավելևս դա չի լինելու Երևանում․ Մանե Թանդիլյան

calendar

09 Հունիս, 2023

Տպել

ՔՊ-ի հետ որևէ համայնքում որևէ համագործակցության եզր չկա և առավելևս դա չի լինելու Երևանում․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության ասուլիսին քաղաքական ուժի նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի հայտարարությունից ուշագրավ հատվածներ․

✔️Երևանին պետք են խորքային բովանդակային փոփոխություններ։

✔️Երևանը պետք է լինի 21-րդ դարին հարիր եվրոպական մայրաքաղաք, ամբողջ հայության մայրաքաղաք, բոլորի երազանքի քաղաք։

✔️ Երևանում կառավարման համակարգը պետք է մասնագետների կառավարման համակարգ դառնա, ամեն մեկը պետք է լինի իր տեղում իր ճիշտ գործն անելիս։

✔️Երևանի ընտրությունները քաղաքական են, և դրանք երկրում արդյունավետ իշխանափոխության միջոց են լինելու, այնպես ինչպես դրանք եղել են այն համայնքներում, որտեղ հիմա ղեկավարում են մեր կուսակցության անդամները։

✔️ՔՊ-ի հետ որևէ համայնքում որևէ համագործակցության եզր չկա և առավելևս դա չի լինելու Երևանում։ Այս իշխանությունները պետք է ամբողջությամբ հեռանան պետական կառավարման ոլորտից։