«Կուկուռուզնիկը»՝ մեր Երիտասարդության պալատը վերադառնում է նույն տեղում ու նույն գաղափարով․ Մանե Թանդիլյան

calendar

07 Հունիս, 2023

Տպել

«Կուկուռուզնիկը»՝ մեր Երիտասարդության պալատը վերադառնում է նույն տեղում ու նույն գաղափարով․ Մանե Թանդիլյան

Վերադառնում է երևանցու ամենաթանկ, ամենավառ հուշն ու հիշողությունը, վերադառնում է Երևանի սիրտը, հոգին, գույնն ու դիմագիծը…վերադառնում է մեր սիրելի «Կուկուռուզնիկը»՝ մեր Երիտասարդության պալատը։ Եվ այն վերադառնում է նույն տեղում ու նույն գաղափարով, բայց՝ նորովի, նոր ու ժամանակակից լուծումներով։

Երեկ երեկոյան մի վայրում տարբեր սերնդի ներկայացուցիչներ էին. ոմանք ապրել էին Երիտասարդության պալատի տարիներն ու ապրել էին հենց Պալատում, ոմանք էլ ցավոք, ապրել էին դրա ավերումը, ոմանք էլ միայն լուսանկարներով էին տեսել այդ փառահեղ կառույցը։ Բայց բոլորին միավորում էր սերը՝ առ Երևան ու սերն առ մեր «Կուկուռուզնիկը»։

Մեր երիտասարդներից հորդող այս էներգետիկան, նրանցից փոխանցվող տրամադրությունն ու մթնոլորտը մեզ ավելի է պարտավորեցնում հետևողական լինել ու նրանց վերադարձնել նրանցից խլած կառույցը, իրենց միջավայրը և իրենց խոցված արժանապատվությունը։

Սա պետք է լինի մեզ համար հերթական դասերից մեկը, ու մենք պետք է սերտենք, որ չի՛ կարելի վերացնել խորհրդանիշները, որովհետև իրենց հետ վերացնում ես այն ուժը, որ իրենք տալիս են։