
Հունիսի 6-ին, Երևանյան կոլորիտային բակերից մեկում՝ Բաղրամյան 6 հասցեում, երևանյան ու երիտասարդական իրական եռուզեռ էր. բոլորին համախմբել էր Երիտասարդության պալատը, նույն ինքը՝ «Կուկուռուզնիկը»։
Երիտասարդության պալատը վերականգնվում է «Երևանի զարգացման նախաձեռնություններ» նախագծի շրջանակում։ Նախագծի հիմնադիրներն ու միջոցառման նախաձեռնողներ «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Արթուր Թարխանյան ՀԿ»-ն հայտարարել են՝ կառույցը կվերականգնվի նույնությամբ ու նույն վայրում։
Միջոցառումն անցել է ջերմ, նոստալգիկ միջավայրում․ երևանյան խորհրդանիշը արթնացրել էր երբեմնի կոլորիտային Երևանի մասին հուշերը։ Այստեղ էին նաև Երիտասարդության պալատի զագսում ամուսնացած զույգեր, որոնք պատմեցին իրենց թանկը պատմությունները՝ միջոցառումը վերածելով նաև սիրո խոստավանության յուրահատուկ երեկոյի։
Եվ իհարկե, ռոք երաժշտության մշակույթը Երևան բերած Երիտասարդության պալատի վերականգնման մասին միջոցառումը չէր կարող չանցնել առանց ժամանակակից ռոքի փայլուն համերգի։
Երեկոյի ավարտին ՆԵՄՐԱ ռոք-խումբը բազմապատկեց բոլորի էմոցիաներն ու բարձր տրամադրությունը։