Հունիսմեկյան հրատապ ասուլիս․ Մանե Թանդիլյանը պատասխանել է լրատվամիջոցների փոքրիկ լրագրողների հարցերին

calendar

01 Հունիս, 2023

Տպել

Հունիսմեկյան հրատապ ասուլիս․ Մանե Թանդիլյանը պատասխանել է լրատվամիջոցների փոքրիկ լրագրողների հարցերին

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրվա առիթով, մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է երեխաների հարցերին։

Երեխաները, ովքեր «ներկայացնում» էին տարբեր լրատվամիջոցներ՝ «Տետր․ էյեմ», «Ժամը ժամից անցել է», «Խաղահրապարակ», «Առաջին խաղալիք», «Հայկական ժամանակ, «168, ուտես մի վագոն թութ», «Ազատություն Յուրի Դետոչկինին», «Հարյուր փաստ» օրաթերթ, ամենատարբեր հարցեր ուղղեցին Մանե Թանդիլյանին։

Երեխաներից մեկն օրինակ, հարց ուղղեց այն մասին՝ ինչու են ինչ-որ մարդիկ ասում, որ Արցախը Հայաստան չէ, հատկապես, որ իր տատիկը և պապիկը Արցախից են։

«Լավ չեն անում այդ մարդիկ, որովհետև Արցախը հայկական է և մենք  պետք է անենք ամեն բան, որ այն մնա հայկական։ Բացի դա, մենք պետք է հնարավորություններ ստեղծենք, որ ձեր սերունդը, որ գալու է մեզանից հետո  և լինելու է կարևոր դերակատար, կարողանա հայկական Արցախի համար  ապագային նայող որոշումներ կայացնի, այնպիսիս որոշումներ, որոնք ի վերջո Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ամրապնդող ճանապարհ կկերտեն»,- պատասխանեց Մանե Թանդիլյանը։

«Տետր․ էյեմի» լրագրողի այն հարցին,  օրինակ, ինչու իր մայրիկը չի թողնում նստել վերելակ՝ ասելով, որ կմնա վերելակի մեջ և որտեղից նա գիտի, որ ինքը կմնա վերելակի մեջ,  Թանդիլյանը ասաց․

«Քո մայրիկը  հաստատ նկատել է, որ մեր մայրաքաղաքում դեռ շատ թվով վերելակներ դեռ վերանորոգված չեն  ու վթարային վաիճակում են։ Քո հայրիկն ու մայրիկը անհանգստանում են, որ այդ վերելակները կարող են քեզ վնաս պատճառել։ Այդ մասին վաղուց գիտեին նաև այն մարդիկ, ովքեր պարտավոր էին վաղուց վերանորոգել այդ վերելակները, իսկ թե ինչու չեն արել, դա նույիսկ ես չգիտեմ»։

«168․ ուտես մի վագոն թութ» լրատվամիջոցի լրագրողի հարցին էլ՝ որն իր ամենասիրելի մուլտֆիլմը, Մանե Թանդիլյնաը պատասխանեց, որ ինքն էլ բոլորի պես սիրում է մուլտֆիլմեր և իր սիրելի մուլտֆիլմը «Զվերոպոլիսն» է, իսկ փոքր ժամանակ անահամբեր սպասում էր «Դե սպասիր» մուլտֆիլմին։

Մանե Թանդիլյանը փոքրիկ լրագրողներին խորհուրդ  տվեց համարձակ լինել, կարևոր ուշադրությւոն դարձնել կրթությանը և հավատալ սեփական երազանքներին։

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։