Կոռուպցիա կա՞․ քաղաքապետարանը շարունակում է մեկ անձից գնումներ կատարել

calendar

20 Մայիս, 2023

Տպել

Կոռուպցիա կա՞․ քաղաքապետարանը շարունակում է մեկ անձից գնումներ կատարել

«Պետական մարմինների, այդ թվում Երևանի քաղաքապետարանի ռեսուրսները անսահամանափակ չեն. այն պետք է օգտագործել խնայողաբար»։

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անդրանիկ Ամիրջանյանը Irakanum.am-ի հետ զրույցում խոսել է պետական գնումներում առկա հնարավոր կոռուպցիոն դրսևորումներից ու նաև գործընթացը անարդյունավետ կազմակերպելու արդյունքում ֆինանսական միջոցների վատման պրակտիկայից։

«Քաղաքապետարանում տարբեր վարչական շրջանների համար ձեռք են բերվել ապրանքներ, յուրաքանչյուրի համար անցկացվել է առանձին մրցույթ։ Գումարի տնտեսման և աշխատողների արդյունավետության բարձրացման համար կարելի էր կանխատեսելի ապրանքները խմբավորել և մեկ գնման ընթացակարգ կազմակերպել, որի դեպքում, միգուցե, քանակի հաշվին կազմակերպություններն ավելի ցածր գին առաջարկեին»,- ասել է նա։