
«Իշխանության բարձր ատյանը հայտարարեց, որ գոյություն ունեն «կարգոներ»՝ ոչ օրինական մաքսազերծված ապրանք բերողներ։ Նման «կարգոներ» գոյություն ունեին մինչ հեղափոխությունը, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց, և գործընթացներ սկսվեցին դրանց փակման հետ կապված, և իբրև թե դրանք վերացան։
Հիմա իշխանությունը սիրում է անընդհատ պնդել , որ համակարգային կոռուպցիա չկա։ Ես «կարգոների» մասին հայտարարությունը համարում եմ որպես համակարգային կոռուպցիայի գոյության մասին խոստովանություն։ Չի կարող գոյություն ունենալ «կարգո», չմաքսազերծված ապրանք, և դրա մասին մաքսայինը տեղյակ չլինի»։
«Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Սամսոն Գրիգորյանը Tert․am-ին տված հարցազրույցում խոսել է Հայաստանում այսօր էլ գոյություն ունեցող համակարգային կոռուպցիայի և իշխանությունների անարդյունավետ ու անորակ աշխատաոճի մասին։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։