
GALA TV-ին զրուցել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հետ։
«Թեև Տիգրան Ավինյանը վերջին շրջանում ամեն ինչ անում է, որպեսզի անջատվի Նիկոլ Փաշինյանից և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, սակայն դա ընդամենը հերթական մարտավարական բլեֆն է, որովհետև Տիգրան Ավինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն է և այդ կուսակցության վարչության անդամ:
Տիգրան Ավինյանը Նիկոլ Փաշինյանի և Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ միասին հավասարաչափ պատասխանատու է և մեղավոր: Դա փաստ է, որից խուսափել նա չի կարող»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․