«Ապրելու երկիր» կուսակցությունը մասնակցելու է Թալինի արտահերթ ընտրություններին

calendar

23 Մայիս, 2022

Տպել

«Ապրելու երկիր» կուսակցությունը մասնակցելու է Թալինի արտահերթ ընտրություններին

«Ապրելու երկիր» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցելու Արագածոտնի մարզի Թալին համայնքում տեղի ունենալիք ավագանու արտահերթ ընտրություններին։

Համամասնական ցուցակը գլխավորելու է Դավիթ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են, քանի որ 2022թ. փետրվարի 8-ից առ այսօր Թալին համայնքի ավագանու նիստեր չեն հրավիրվել և անցկացվել։