Այսօր ՀՀ Ազգային հերոս, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի 91-ամյակն է

calendar

17 Ապրիլ, 2023

Տպել

Այսօր ՀՀ Ազգային հերոս, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի 91-ամյակն է

Այսօր ՀՀ Ազգային հերոս, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի 91-ամյակն է։

«Ապրելու երկիր» կուսակցության թիմը՝ հիմնադիրներ Մանե Թանդիլյանի և Մեսրոպ Առաքելյանի գլխավորությամբ այցելել է Կոմիտասի անվան Պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Կարեն Դեմիրճյանի հիշատակին։

Կարեն Դեմիրճյանը հիշվել և միշտ հիշվելու է որպես պետականամետ, բացառիկ գործիչ և հայրենասեր մարդ։ Նա, որպես պետության և ազգի առաջնորդ, իր օրինակով ցույց էր տալիս, թե ինչպես է պետք սիրել հայրենիքը։ Այդ օրինակն այսօր էլ պետք է ուղենիշ լինի բոլորիս համար։

Մեզ այսօր հենց Դեմիրճյանի նման մարդիկ են պակասում: