
Ապրիլի 14-ին տեղի ունեցավ «Արցախ 35. Պայքարը շարունակվում է». խորագրով նյութերի մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը ։ Մրցույթի կազմակերպիչներն էին «Ապրելու Արցախ» հիմնադրամը՝ Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հետ համատեղ։
«Մենք հասկանում ենք, թեպետ հաճախ բարձրաձայն չենք ասում, որ հաղթանակը, ցավոք սրտի, մեզ չուժեղացրեց: Մենք ամեն օր չաշխատեցինք այդ հաղթանակի վրա, չսնեցինք այդ հաղթանակը, այն չդարձրինք փարոս ու այն չվերածեցինք հզոր, ուժեղ ու զարգացած պետության։
Ես հույս ունեմ, որ գոնե հիմա մենք կսթափվենք ու դարձի կգանք, կգիատկցենք, որ Արցախը մեր արժանապատվությունն է, Արցախն ապրեցնելն ու հայկակա՛ն ապրեցնելը՝ մեր օրվա հրամայականը։
«Արցախ 35. Պայքարը շարունակվում է» մրցույթին միացած մարդիկ իրենց մասնակցությամբ արդեն իսկ հավաստում են, որ անքակտելի մասնիկն են այն պայքարի, որը հայ մարդը սկսել է 35 տարի առաջ։ Այս պայքարը շարունակողն ու առաջ մղողն այսօր նրանք են։ Եվ դա ապացուցում են այն խոհերն ու Արցախի հետ կապված տեսլականը, որն ունեին բոլոր մասնակիցները»- իր ելույթում ասել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, «Ապրելու Արցախ» հիմադրամի համահիմնադիր Մանե Թանդիլյանը։