
«Պետք է գետնանցումներ բացվեն, ավտոբուսներ գնվեն, բայց պետք չէ ամենօրյա աշխատանքը ժապավեն կտրելով ներկայացնել։
Պատկերացնու՞մ եք ամեն հիմնարկ իր աշխատանքն այդ պաթոսով ներկայացնի․․․պետք չէ այդ պաթոսն ու շուոն։ Ինչու՞ նույն պաթոսով Երևանը շրջապատող հանքերի շահագործման հարցը չի լուծվում․․․․»։
«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Սամսոն Գրիգորյանը հարցազրույց է տվել «24news»-ին, խոսել է քաղաքական ուժին իր միանալու դրդապատճառների, Երևանի ընտրություններին կուսակցության մասնակցության և ընտրություններին ընդառաջ իշխող ուժի ամենօրյա «շոուների» մասին։